Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:
Մարտի 24-ին Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի երաժշտական հյուրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոյի համերգը: Կոլեկտիվի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ): Երեկոյի ընթացքում հանդիսատեսը ծանոթացավ երաժիշտների հետ և նրանց ստեղծագործական գործունեությանը:
Հավատանք-չհավատանք հարցումներին, հասկանանք-չհասկանանք, որ ոչ թե իրավիճակ են արտացոլում, այլ ուղղորդում են ու հիմքեր ստեղծում հետագա պատկերի, միևնույն է, հարցումները ունեն պահանջարկ և նույնիսկ ուղղորդման տեսակետից կարևոր են:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ՝ մարտի 27-ին, ժամը 19:00-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը` նվիրված հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:
Հարցվածների 73,7 տոկոսը հանդիպել է կամ տեսել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը՝ մարտի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 12-19-ին 10 մարզերում և Երևանի բոլոր շրջաններում անցկացված նախընտրական սոցիոլոգիական հարցումների տվյալներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ցուցանիշները:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը այսօր հրապարակել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցանկ, որտեղ ներկայացվել էին նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ, երբ տնօրեններն ասում են, որ ՀՀԿ-ի համար իրենք ցուցակներ են հավաքել:
ՕՐՕ դաշինքը Սպիտակում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել:
«ՕՐՕ-ն կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ չեղյալ ճանաչելու ՀՀԿ-ի մասնակցությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Մոսկվայում 95 տարեկան հասակում մահացել է փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին: Ստեփանը հինգ եղբայրներից վերջին ողջ մնացածն էր:
Այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, սկսվել է Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: Քվեարկությունը կավարտվի մարտի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Պետդումայի նախագահի հրավերով Մոսկվայում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլում հանդիպմանը քննարկվել են «ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հեռանկարները»:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...